Լրահոս
Քաղաքական
22:00
14.05.26
365

Այսօր Շենգավիթը Երևանի ամենամեծ գործազրկություն ունեցող թաղամասերից է․ Նարեկ Կարապետյան

Img default alt hy

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Շենգավիթի բնակիչների հետ հանդիպմանը ցավով արձանագրել է վարչական շրջանի արդյունաբերական երբեմնի հզորության կորուստը։ 

«Այսօր Շենգավիթը Երևանի ամենամեծ գործազրկություն ունեցող թաղամասերից է, Շենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա, գործարանները պետք է բացվեն նոր տեխնոլոգինորով հագեցած սարքավորումներով։ Հայաստանը պետք է աշխարհին հայտնի լինի ոչ թե ծիրանով, ոչ թե կոնյակով, այլ հայ մտքի այլ գործերով։

Երբ այսօր զբոսնում էինք, տեսնում էինք խելացի, զարգացած մարդիկ, սակայն ենթակառուցվածքները 20-րդ դարի կեսերի ենթակառուցվածք են, մենք չենք ներդրել Երևանի մեջ գումարներ, չենք վերակառուցել, մեր փողոցները պետք է իրենց փայլը վերականգնեն, պետք է առաջնորդ, ով կբերի այդ փայլը»,- ասաց նա։