Լրահոս
Հասարակական
21:15
24.05.24
194

ԱԺ նախագահի հրավերով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը

Img default alt hy

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

«Տեղի է ունեցել առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում:

Կողմերը փաստել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման հարցում:

Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանն ընդունել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը»,-նշված է հաղորդագրության մեջ: