Լրահոս
Աշխարհ
11:00
01.03.24
72

Բանգլադեշում խոշոր հրդեհն առնվազն 45 մարդու կյանք է խլել

Img default alt hy

Բանգլադեշում տեղի ունեցած խոշոր հրդեհն առնվազն 45 մարդու կյանք է խլել, տասնյակ մարդիկ վիրավորել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը`վկայակոչելով երկրի առողջապահության նախարարին։

Նախարարի տվյալներով՝ այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 22 մարդկանց վիճակը ծայրահեղ ծանր է։

Հրդեհը բռնկվել է մայրաքաղաք Դաքայում՝ ռեստորանների 6-հարկանի շենքում, որտեղ բազմաթիվ ընտանիքներ իրենց երեխաների հետ ճաշում էին։ Ըստ հրշեջ ծառայության՝ հրդեհի պատճառ կարող էր լինել գազի արտահոսքը։

Հրդեհը հնարավոր է եղել մեկուսացնել միայն 2 ժամ անց։

Կառավարությունը հանձնաժողով է ստեղծել միջադեպը հետաքննելու համար։