Լրահոս
Հասարակական
10:00
19.04.24
331

Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:30-ի Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Մուշեղ Գրիգորյան վարած «Կամազ» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Նիկիտա Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, իսկ վարորդ Ն. Հովհաննիսյանն ու նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Նատալյա Հովհաննիսյանը և 20-ամյա Անուշ Ալավերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։