-
Միջազգային
Պուտինը ԱՄՆ նախագահի հետ զրույցում դրսևորեց բացառիկ ազնվություն՝ պաշտպանելով Ռուսաստանի շահերը․ Միրոնով
23:3518.03.25 -
Միջազգային
Ծանր իրավիճակ են ստեղծել ուկրաինացիները՝ Բելգորոդում. օտարերկրացի զինվորներ են Կուրսկում շրջափակվել
23:0018.03.25 -
Հասարակական
Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրավոր
22:5618.03.25 -
Միջազգային
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցը անհերքելի առաջընթաց էր․ Կոսաչով
22:4818.03.25 -
Քաղաքական
Եթե սարսափելի բաներ չանեն, իրենք պարտված են. Վարդան Ղուկասյանը չի վախենում ձերբակալությունից
22:4518.03.25 -
Իրավական
5 զոհ, 24 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 14 պատահար
22:0018.03.25 -
Տարածաշրջան
Հայաստանի՞, թե՞ Իրանի դեմ է «մարզվում» Ադրբեջանը. Ալիևը համալրում է իր զինված ուժերը
21:5018.03.25 -
Քաղաքական
Հայաստանը հրադադարը խախտելու պատճառ կամ հրահանգ չունի և կունենա «խաղաղության» Սահմանադրություն
21:4518.03.25 -
Հասարակական
ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնակցել են հրշեջ-փրկարարական նոր կայանի բացմանը (տեսանյութ)
20:4518.03.25 -
Քաղաքական
Բացահայտումներ եմ անելու Աննա Վարդապետյանի ներկայությամբ․ Հովիկ Աղազարյան. Factor
20:1518.03.25 -
Քաղաքական
ՀՀ բյուջեից ավելի քան 7.5 մլն դրամ է ծախսվել թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցի համար
19:1518.03.25 -
Հասարակական
Արագածավանում սուգ է. ավտովթարից մահացել են պապը, տատը և թոռնիկը․ News.am
18:4518.03.25
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը

Բելգիայի նոր դաշնային կառավարությունը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ վերադարձը։ Այս մասին գրված է կառավարության ծրագրում։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ 236 օր տևած բանակցություններից հետո ձեռք է բերվել համաձայնություն նոր ֆեդերալ կառավարություն կազմելու վերաբերյալ՝ ապագա վարչապետ Բարտ Դը Վևերի գլխավորությամբ։
Բելգիայի աջակողմյան նոր կառավարության ծրագիրը 200 էջանոց փաստաթուղթ է, որը ներառում է բոլոր դաշնային ոլորտները՝ հարկային քաղաքականություն, աշխատանք և գործազրկություն, կենսաթոշակային համակարգ, անվտանգություն, ներգաղթ, շարժունակություն, կլիմա, պաշտպանություն և արտաքին քաղաքականություն։ Ծրագրում անդրադարձ կա նաև Հարավային Կովկասին։ Ըստ նոր կառավարության՝ Հարավային Կովկասը արժանի է Եվրոպայի կողմից ավելի մեծ ուշադրության։
«Այս ռազմավարական կարևոր տարածաշրջանի հետ ոչ միայն խորը մշակութային կապեր ունենք, այլ նաև այն կարևոր դեր է խաղում մեր ապագա էներգամատակարարման և Ասիա տանող տրանսպորտային միջանցքի տեսանկյունից։ Լարված հարաբերությունները և շարունակվող հակամարտությունները, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև, պահանջում են Եվրոպայի և Բելգիայի թիրախային մոտեցումը։ Մենք հստակորեն պահանջում ենք հարգել ներգրավված կողմերի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ վերադարձը։ Տնտեսական, քաղաքական և հումանիտար համագործակցության շարունակմամբ մենք նպաստում ենք տարածաշրջանի կայունությանը», - ամրագրված է Բելգիայի նոր կառավարության քաղաքական ծրագրում։
Բելգիայի նոր կառավարությունը պետությունը կկառավարի մինչև 2029 թվականը, եթե նոր ճգնաժամ չլինի և կառավարությունը չփլուզվի։
-
16:45 18.03.25 Բաքուն արձագանքել է Փաշինյանի գրասենյակի հայտարարությանը Կարդալ ավելին
-
15:45 18.03.25 Շվեյցարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել «ԼՂ-ի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով նախագծին Կարդալ ավելին
-
20:15 15.03.25 Ուրուգվայը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է շուտափույթ կերպով ստորագրել ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը Կարդալ ավելին
-
13:15 15.03.25 Երևանում հայհոյող հարբած թուրքին բաց են թողել «ինչ-որ անտեսանելի ուժի» ազդեցությամբ Կարդալ ավելին