-
Հասարակական
Սարսափով են նայում բերքին այգեգործները. ո՞նց է արտահանվելու ծիրանը՝ փակ ճանապարհով
17:3321.06.25 -
Հասարակական
Սարսափով են նայում բերքին այգեգործները. ո՞նց է արտահանվելու ծիրանը՝ փակ ճանապարհով
17:3321.06.25 -
Հասարակական
Գոյության պայքար՝ հրթիռների կրակի տակ. Իսրայելում փլուզվում են հայերի տները
15:4521.06.25 -
Հասարակական
Հունիսի 22-ին ուխտագնացություն է լինելու դեպի Էջմիածին․ իսկ քաղաքի իշխանությունը փակել է հրապարակը
14:5821.06.25 -
Հասարակական
Ես կոչ եմ անում հայ ժողովրդին դիմադրել այս սադրանքներին, մեր ձևով․ Տիրատուր քահանա Սարդարյան
14:3021.06.25 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Երևանում․ բնակարանում հայտնաբերվել է ազգությամբ հնդիկ 28-ամյա քաղաքացու մարմինը
13:2921.06.25 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ Արմավիր ՔԿՀ-ից.անօրինության դեմ պայքարը շարունակվում է
13:0721.06.25 -
Քաղաքական
Սուտ՝ զուգորդված տգիտության հետ, դա Նիկոլ Փաշինյանի ուժն է. Տաթևիկ Հայրապետյան
12:1821.06.25 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է Արմավիրի ՔԿՀ-ում․ «Ժողովուրդ»
10:5021.06.25 -
Միջազգային
Իսրայելցիները ներխուժել են սիրիական գյուղեր. Թել Ավիվն ուզում է բացել երրորդ ճակա՞տը
10:2721.06.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել է»՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ». «Հրապարակ»
10:1321.06.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը ԱԱԾ տնօրենին խիստ հրահանգել է` «մաքրել» ուժային համակարգը. «Հրապարակ»
10:0121.06.25 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»
09:4921.06.25 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել. «Հրապարակ»
09:3021.06.25 -
Քաղաքական
Թուրքական ԱԹՍ-ները երեկ պարեկություն են իրականացրել Հայաստանի և Իրանի սահմանների մոտ
23:4520.06.25
Բեռն ընկնելու է շարքային քաղաքացու վրա. փաստաբանի համար 38%-ով ավելի են վճարելու. Սիմոն Բաբայան

Փաստաբանները մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ պահանջելով Ազգային ժողովից «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները:
Փոփոխությունների մասին փաստաբաններին պատշաճ կարգով չեն տեղեկացրել, այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
«Խնդիրը վերաբերում է հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններին, որով փաստաբանական գործունեությունը ներառվում է հարկման բացասական դաշտում՝ ԱԱՀ-ի և շահութահարկի տիրույթում։ Սրանով պայմանավորված, մենք ունենում ենք բացասական հետևանքներ, ինչպես ՀՀ քաղաքացու, այնպես էլ՝ փաստաբանության համար։
Դեռևս 2019 թվականին այսպիսի նախագիծ դրվել էր շրջանառության մեջ, հետագայում այն հանվել է։ Այս տարի ևս այն դրվել է շրջանառության մեջ՝ առանց որևէ հիմնավորման։ Նույնիսկ Փաստաբանների պալատին չէին տեղեկացրել, որ նախագծում կատարվում է փոփոխություն, և փաստաբանական գործունեությունը ենթարկվելու է լրացուցիչ հարկման»,-ասաց Սիմոն Բաբայանը՝ նշելով, որ փաստաբաններն այս մասին տեղեկացել են e-draft համակարգից։
Փաստաբանները անընդունելի և մտահոգիչ են համարում նախագծի քննարկումն ու ընդունումը ԱԺ-ում։
«Այս նախագծի կիրառման հետևանքով փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի ավելանալու է։ Ծառայությունների 38 և ավելի տոկոսով թանկացում կլինի։ ՀՀ քաղաքացին ստիպված է լինելու այդ ինքնարժեքի համար վճարել ավելին։ Այս պահին ՀՀ դատարաններում ունենք մոտ 250 հազար գործ։ Սա նշանակում է, որ 250 հազար քաղաքացու առնվազն առնչվում է այս փոփոխությունը»,-նշեց Փաստաբանների պալատի նախագահը։
Բացի վերոնշյալը, ըստ Բաբայանի, այս օրենքի կիրառման հետևանքով խնդրահարույց կամ գրեթե անհնար է լինելու անվճար իրավաբանական ծառայության մատուցումը։
-
16:09 20.06.25 Սամվել Կարապետյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել Կարդալ ավելին
-
19:00 19.06.25 Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Կարդալ ավելին
-
18:00 19.06.25 Չարենցավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութով փաթեթներ իրացնող երիտասարդների (տեսանյութ) Կարդալ ավելին
-
16:00 19.06.25 Նիկոլ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ու՞ր են անհետացել քեզ ուղեկցող մեքենաների ռադիոկապի ձայնագրությունները. փաստաբան Կարդալ ավելին