Լրահոս
Քաղաքական
22:17
24.05.24
280

Բլինքենը որոշել է վերանայել ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները

Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո սրվում են Թբիլիսի-Վաշինգտոն հարաբերությունները: Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարել է, որ սկսել են վերանայել Վրաստանի հետ հարաբերությունները: Էնթոնի Բլինքենը զգուշացրել է, որ Պետքարտուղարությունը Վրաստանի համար վիզայի սահմանափակման նոր քաղաքականություն է վարելու, որը կիրառվելու է այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են կամ մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խարխլմանը: «Մենք հույս ունենք, որ Վրաստանի ղեկավարները կվերանայեն օրենքի նախագիծը և քայլեր կձեռնարկեն իրենց ազգի ժողովրդավարական և եվրաատլանտյան նպատակները առաջ տանելու համար»,- նշել է Բլինքենը: Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Արևմուտքին մեղադրել էր, որ Վրաստանը ուզում են օգտագործել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու համար: