Լրահոս
Երևան
21:30
10.04.24
131

Բնակարանի վարձի փոխհատուցում՝ Էրեբունիում փետրվարի 5-ի պայթյունից տուժած ընտանիքներին

Img default alt hy

Էրեբունի վարչական շրջանում փետրվարի 5-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ ընտանիքի Երևանի քաղաքապետարանը կտրամադրի բնակարանի վարձի փոխհատուցում՝ 300,000 -ական դրամի չափով:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Քաղաքային իշխանության նախաձեռնությունը միաձայն հաստատվել է Երևանի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված՝ քաղաքապետին կից գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի նիստում:

Նիստի ընթացքում վարչական շրջանների աշխատակազմերի կողմից ներկայացվել է ու հավանության է արժանացել սոցիալական աջակցության ընդհանուր 12 ծրագիր: Խորհրդի նախագահ, քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն ընդգծել է սոցիալական ծրագրերի կարևորությունն ու նշել, որ համայնքը շարունակաբար պետք է լինի իր բնակիչների կողքին: