Լրահոս
Քաղաքական
22:38
07.11.24
164

Փաշինյանն ու Մակրոնը մտքեր են փոխանակել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ

Img default alt hy

Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների պարբերական բնույթը, որոնք հնարավորություն են տալիս քննարկել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կողմերն անդրադարձել են տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերին վերաբերող հարցերի: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների, վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսության ընթացքին:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը շեշտել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման քայլերին:

Հնարավոր է սա 2 people նկարն է

Հնարավոր է սա 5 people նկարն է

Հնարավոր է սա 6 մարդ, կոստյում and սեղան նկարն է

Հնարավոր է սա 5 մարդ, նորությունների բաժին, Օվալաձև գրասենյակ and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 5 մարդ, նորությունների բաժին and Օվալաձև գրասենյակ նկարն է