-
Զինված ուժերՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում ծանոթացել է ռազմաբժշկական հոսպիտալների հնարավորություններին20:4711.09.24
-
Հասարակական«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ դպրոցներին հեծանիվներ են տրամադրվում20:2311.09.24
-
ՔաղաքականՄի բաժակ ջուր ԱԺ հասցնելու համար մի ամբողջ զորք է կանգնած. Ագնեսա Խամոյանը՝ Նիկոլ Փաշինյանին20:0511.09.24
-
Քաղաքական«Միասին» շարժումը վաղը կառավարության շենքի մոտ շտապ հանրային հավաք է անցկացնելու19:5711.09.24
-
ՀասարակականԱվտոմատով զինված անձի դեմ 2 ոստիկան ուղարկելը հանցագործություն է. կյանքի սպառնալիք՝ Հայաստանում19:4511.09.24
-
ՔաղաքականԼևոն Քոչարյանը Փաշինյանին հարց ուղղեց 6 տարի առաջ այս օրը տեղի ունեցած աղմկահարույց գաղտնալսումից18:2111.09.24
-
ՔաղաքականՍերբիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացվել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը17:5011.09.24
-
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսակովի պողոտա-Աթենքի փողոց-Հաղթանակի կամուրջ խաչմերուկում17:3711.09.24
-
ՔաղաքականՄինասյանը, ԵՄ դեսպանն ու ՄԻՊ-ը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ում վերակառուցված մասնաշենքերի բացմանը17:2011.09.24
-
ՀասարակականԱրտաշիրիմում են պահանջում արցախցի կանայք. ամուսնուն Ստեփանակերտի գերեզմանում թողած Լուսինեն17:1211.09.24
-
Հասարակական«ՀրազՋԷԿ»-ը հակադարձել է ՔՏՀԱ տեսչական մարմնի հայտարարությանը՝ երեկ տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ16:4711.09.24
-
ՔաղաքականԿԸՀ-ն գրանցել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնությունը16:3611.09.24
-
ՀասարակականԼուրեր Ավիրյանական Երևանից. այսօր էլ Զեյթունում են շենք պայթեցրել. Կարեն Վրթանեսյան15:5811.09.24
Ցանկացած երեխայի մահվան դեպք պետք է հանգեցնի հետևությունների ու օրենսդրական փոփոխությունների․ Դավիթ Թումասյան
Ցանկացած երեխայի մահվան դեպք ոչ միայն պետք է քննվի, այլ նաև հանգեցնի հետևությունների ու օրենսդրական կամ առօրյա փոփոխություններ բերի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Դավիթ Թումասյանը։
««Երեխա – շուն» միջադեպը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը, և որքան էլ կենդանասերները մեղադրում են մարդկանց շների ագրեսիվ վարքագծի ձևավորման մեջ, երեխաներին, ովքեր հաճախ հարձակվում են՝ պաշտպանվելու կամ չվախենալու համար, և այլ պատճառներ են բերում արդարացնելու որոշ շների վարքը, հաստատ մահացած երեխան այդ ագրեսիայի մեղավորը չէր և չպետք է տուժեր ոչ այդ շներից, ոչ էլ մարդկանց ագրեսիայով ագրեսիվացած շներից….
Ինձ հայտնի առնվազն 10-րդ դեպքն է, երբ դպրոց գնալու ճանապարհին երեխաները ենթարկվում են շների հարձակման և նրանց կրթության իրավունքի իրացումը տեխնիկապես դառնում է անհնարին: Եվ կապ չունի, շունն է երեխային կծել, թե շնից փախնելուց երեխան ընկել է... Որոշ երեխաներ դպրոց գնալուց գրպանում կամ պայուսակում շան կեր են տանում, որ եթե կենդանիները մոտենան, նա նրանց կերակրի ու հանգիստ գնա դպրոց: Սակայն նշեմ, որ երեխան պարտավոր չէ դա անի իր անվտանգությունն ապահովելու համար: Ավելին, նման վարքագծով ինքը կենդանու մոտ ձևավորում է պայմանական ռեֆլեքս, որ դպրոցական պայուսակով երեխան նրան կարող է սնունդ տա, և պայուսակով մեկ այլ երեխային մոտենալով՝ շունը միգուցե սնունդ է ուզում, սակայն երեխան սնունդ չունի և տրամաբանական է կարող է վախենալ իր ուղղությամբ վազող շնից:
Բնավ դեմ չլինելով շների ազատ զբոսանքին, միևնույնն է կպաշտպանեմ երեխաներին և «երեխա – շուն» հարաբերություններում կհիշեցնեմ, որ կա երեխայի լավագույն շահ, որն ապահովելը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունն է: Հետևաբար,
1) կա՛մ պետք է արդյունավետորեն կազմակերպել շների ստերջացումը, որ չբազմանան, իսկ հարկ եղած դեպքում՝ շների խնամքի կազմակերպումը հատուկ տարածքներում, դրան զուգահեռ՝ հետևողականորեն տույժի ենթարկելով կենդանիների այն սեփականատերերին, ովքեր լքում են իրենց կենդանիներին՝ թողնելով փողոցում (և տույժը պետք է լինի այնպիսին, որ դրա հաշվին հնարավոր լինի կազմակերպել այդ կենդանու խնամքը),
2) կա՛մ էլ դպրոցների և երեխաների գտնվելու այլ վայրերի (մանկապարտեզ, սպորտդպրոց, խաղահրապարակ և այլն) մոտակայքում մշտապես կազմակերպել վերահսկողություն՝ հատուկ միջոցներով զինված՝ էլեկտաշոկեր, քնաբեր կրակող սրվակներ և այլն, մասնագետների կողմից: Ընդ որում, այդ մասնագետները պետք է վերապատրաստվեն հատուկ միջոցները կիրառելու և երեխայակենտրոն ու կենդանասեր վարքագիծ դրսևորելու վերաբերյալ»,- գրել է փաստաբանը։
- 19:30 11.09.24 Կարևոր է երաշխավորել ազատությունից զրկված անձանց բոլոր իրավունքները․ ՄԻՊ Կարդալ ավելին
- 19:16 11.09.24 Մեկ օրում Հայաստանում արձանագրվել է 13 ՃՏՊ, 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Կարդալ ավելին
- 18:14 11.09.24 Մտահոգիչ և անթույլատրելի է մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող եղանակով շինությունների ապամոնտաժումը. ՄԻՊ Կարդալ ավելին
- 16:52 11.09.24 Կալանավորվել է «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Վահագն Ավագյանը Կարդալ ավելին