Լրահոս
21:55
20.02.24
225

Չարիքը գոմ է մտել, խոզերը մի գիշերում սատկել են. կենդանիների մասսայական անկման հետքերով

 

Կոտայքի մարզի Կամարիս գյուղում մեկ գիշերում մոտ 200 խոզ է անկել: Նախնական վարկած կա, որ չորքոտանիները աֆրիկյան ժանտախտի զոհ են դարձել: Սակայն դեռ մեկ ամիս կպահանջվի, որ Սննդի անվտանգության տեսչական մարմինը կենդանիների անկման վերջնական եզրակացություն տա: Գյուղի խոշոր անասնագոմերը էլ չկան, բայց 5-6 խոզ պահող գյուղացիներն են անհանգստացած: Հիվանդությունը շատ արագ է տարածվում: