-
ՄիջազգայինՍիրիայի կառավարությունը պատրաստ է նոր իշխանությանը փոխանցել լիազորությունները23:4209.12.24
-
Քաղաքական1 միլիոն դոլարի պադավատ. բանի տեղ չե՞ն դնում Փաշինյանի պահանջը Երևանի քաղաքապետարանում23:2509.12.24
-
ՔաղաքականԱդրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու հարց չի քննարկվում. գերիների հարցը՝ ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում22:5609.12.24
-
Կրթություն և գիտությունԵրիտասարդական աշխատողները դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները. Ժաննա Անդրեասյան22:2909.12.24
-
ՀասարակականԱննախադեպ հրավառության հաջորդ օրն ունենք շատ ծանր աղտոտում. Քրիստինա Վարդանյան22:0009.12.24
-
ՄիջազգայինԽոշտանգում ու մտրակո՞ւմ են քրդերին Սիրիայում. Ասադների կեսդարյա ռեժիմի վախճանը21:4809.12.24
-
ՀայլուրՀայլուր 20։30 Պետության վախճանի սկիզբ կամ ազատագրում. ի՞նչ սպասել Սիրիայում և տարածաշրջանում20:3009.12.24
-
ՔաղաքականՊայթյունավտանգ իրավիճակ է Միջին Արևելքի հայկական գաղութների ներսում․ ՀՅԴ Ավստրալիայի կոմիտեի կոչը20:2409.12.24
-
ՀասարակականՀրազդանի կիրճ տանող ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն ու «Volkswagen Tuareg»-ը. կան տուժածներ20:1309.12.24
-
ՀասարակականՎիզ վեկալ, բան չենք անի. ոստիկանները խփել են գլխին, փորին, փորձել խեղդել՝ ըստ քաղաքացու20:0009.12.24
-
ՀասարակականՀոսանքի երկարացման լարով հարվածներ է հասցրել ծնողներին․ ինչ է կատարվել Սուրենավանում17:1809.12.24
Չի ավարտվելու նոյեմբերի 9-ը, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացել․ Տաթև Արցախ․ «Հրապարակ»
2020 թվականի նոյեմբերի 9-ին խայտառակ կապիտուլյացիայի հետևանքով հանձնվեց Արցախի Հանրապետությունը, մինչ օրս Բաքվում կան հայ գերիներ:
Արցախցի ակտիվիստ, 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով 4 տարի առաջ տեղի ունեցածին, ասել է. «Ես նույնիսկ սարսափում եմ հիշել 2020 թվականի նոյեմբերի 9-ը: 4 տարի առաջ այս օրը հետևանքն էր 2018 թվականի ապրիլի: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում հայ ժողովուրդը 2018 թվականին իր երկրի անվտանգության բանալիները հանձնեց Հայաստանում Ադրբեջանի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանին: Հօգուտ թշնամի պետության՝ Հայաստանի կառավարումն անցել է այդ մարդու ձեռքը: Դեռ այդ ժամանակներից ամեն ինչ կանխատեսելի էր:
2020 թվականի նոյեմբերի 9-ը տեսնում ենք ամեն օր: Մեզ համար ամեն օր 2020 թվականի նոյեմբերի 9 է, այն երբեք չի ավարտվել: Նոյեմբերի 9-ով սկսվեց գործընթացների առավել ագրեսիվ փուլը, և Հայաստանում չի ավարտվելու նոյեմբերի 9-ը, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացել:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցածը, Հայաստանից գյուղերի հանձնումը, սրանք այն բանի վկայությունն են, որ Հայաստանում ամեն օր նոյեմբերի 9 է: Եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ին Շուշին, Հադրութը, Բերձորը, Աղդամը և մնացյալը հանձնվեցին, ապա հիմա արդեն Հայաստանն է հանձնվում:
Քանի մենք չենք ձերբազատվել Ադրբեջանի ներկայացուցիչներից, ոչինչ չի փոխվելու: Առանց պատերազմ ենք զիջում, ամեն օր զոհեր են լինում, Հայոց բանակի որակն այնքան է ընկել, որ զենքը ձեռքին տղերքին ազերիները գերի են վերցնում: Ասում էին՝ ստորագրում ենք, որ 25 հազար զինվորի կյանք փրկենք, քանի՞ զինվոր զոհվեց դրանից հետո, քանի՞ քաղաք հանձնվեց թուրքին….»,- նշել է նա:
- 23:25 09.12.24 1 միլիոն դոլարի պադավատ. բանի տեղ չե՞ն դնում Փաշինյանի պահանջը Երևանի քաղաքապետարանում Կարդալ ավելին
- 22:56 09.12.24 Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու հարց չի քննարկվում. գերիների հարցը՝ ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում Կարդալ ավելին
- 22:42 09.12.24 Թուրքական զորքը քայլելով կմտնի՞ Հայաստան. Սիրիան՝ որպես դասագիրք Կարդալ ավելին
- 21:30 09.12.24 Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ Կարդալ ավելին