-
Մամուլի տեսություն
Ասուլիսի գլխավոր նպատակը միջանցքի մասին մանիպուլյատիվ մտքեր տարածելն էր․ «Հրապարակ»
10:2517.07.25 -
Մամուլի տեսություն
Երբ արդարադատությունն ու իրավապահ համակարգը վերածվում են քաղաքական գործիքի. «Փաստ»
10:2017.07.25 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ»
10:1517.07.25 -
Մամուլի տեսություն
Ամառային զորակոչի անցկացման ժամկետը այս տարի էլ կերկարաձգվի. ո՞րն է պատճառը․ «Փաստ»
09:4517.07.25 -
Հասարակական
Մարզահամերգային համալիրի հարակից անտառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
23:3016.07.25 -
Միջազգային
Բալիստիկ հրթիռների զանգվածային արտադրություն է սկսում Իրանը և չի հրաժարվում միջուկային ծրագրից
23:0016.07.25 -
Քաղաքական
Հայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին. Զուրաբիշվիլի
22:3816.07.25 -
Քաղաքական
Պուտինի հետ հաց է կիսել, ՀԷՑ-ն էլ լրիվ է ուզում. ռազմավարական կառույցը ո՞ւմ է հանձնում Փաշինյանը
22:0716.07.25 -
Իրավական
Երկու ոստիկան ազատվել են աշխատանքից, երկուսի նկատմամբ խիստ նկատողություն է կիրառվել. ՆԳՆ
21:4416.07.25 -
Քաղաքական
Ով շատ փող կտա, նա էլ կվարձակալի «Զանգեզուրի միջանցքը». Փաշինյանն առաջարկներ է ընդունում
21:2916.07.25 -
Քաղաքական
Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում․ Ջուլֆալակյան
21:0016.07.25 -
Մշակույթ
Հիշողությունը երակներում. իր արյունը գտած ֆրանսահայ ռեժիսորի ֆիլմը՝ «Ոսկե ծիրան»-ում
20:5216.07.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Չոռ է կպչում Սյունիքին. ամենակարևորը՝ Փաշինյանի չորսուկես ժամանոց ասուլիսից
20:3016.07.25 -
Հասարակական
Ուխտավոր երիտասարդները ամուր են պահում իրենց կապը Եկեղեցու հետ․ Վեհափառ Հայրապետ
20:1716.07.25
Չնայած բողոքներին՝ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը

Չնայած բողոքներին՝ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը։
Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Օրինագծի ընդունման քննարկումները տևել են 11 ժամ։
Ավելի վաղ նշել էինք, որ Վրաստանի խորհրդարանում խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել «օտարերկրյա գործակալների» մասին սկանդալային օրինագծի քննարկման ժամանակ:
Խորհրդարանի դիմաց և առավոտյան և երեկոյան ընթանում են բողոքի ակցիաներ։
Վրաստանի ՆԳՆ-ն սպառնացել է ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառել, եթե նրանք դուրս գան օրենքով սահմանված հավաքների և կարծիքի արտահայտման ազատության շրջանակներից:
Իշխող կուսակցությունը պնդում է, որ օրինագիծն ուղղված է բացառապես արտաքին ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների աշխատանքի թափանցիկության բարձրացմանը։ Որոշ հասարակական կազմակերպություններ օրինագիծն անվանում են ծայրահեղական:
Օրինագծի հակառակորդների մտավախությունները կապված են այն բանի հետ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր լրատվամիջոցները, բարեգործական, իրավապաշտպան և քաղաքացիական կազմակերպությունները, որոնք գոյություն ունեն արևմտյան դրամաշնորհների հաշվին, կարող են անվանվել «օտարերկրյա գործակալներ»։ Նմանատիպ միջոցներ կիրառվել են Ռուսաստանում՝ իշխանություններին քննադատող քաղաքացիական հասարակության խմբերին հեռացնելու համար. այնտեղ նույնպես ժամանակին ամեն ինչ բացատրվում էր թափանցիկությամբ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ դա «ռուսական օրենք» է և խոստացել է վետո կիրառել դրա նկատմամբ։ Անցյալ տարի նա աջակցել է բողոքի ակցիաներին, երբ առաջին անգամ փորձ է արվել ընդունել օրենքը: Նախագահի վետոն խորհրդանշական է. իշխող կուսակցությունը բավականաչափ ձայն ունի այն տապալելու համար:
-
18:44 16.07.25 Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Իմամօղլուն դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման Կարդալ ավելին
-
17:00 15.07.25 Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ Կարդալ ավելին
-
13:49 13.07.25 Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին Իսրայելի ավիահարվածի հետևանքով Կարդալ ավելին
-
15:45 11.07.25 Շիա հավատացյալների նկատմամբ բռնությունների հերթական ալիքն Ադրբեջանում․ «Գեղարդ» հիմնադրամ Կարդալ ավելին