-
Հասարակական
Սարսափով են նայում բերքին այգեգործները. ո՞նց է արտահանվելու ծիրանը՝ փակ ճանապարհով
17:3321.06.25 -
Հասարակական
Սարսափով են նայում բերքին այգեգործները. ո՞նց է արտահանվելու ծիրանը՝ փակ ճանապարհով
17:3321.06.25 -
Հասարակական
Գոյության պայքար՝ հրթիռների կրակի տակ. Իսրայելում փլուզվում են հայերի տները
15:4521.06.25 -
Հասարակական
Հունիսի 22-ին ուխտագնացություն է լինելու դեպի Էջմիածին․ իսկ քաղաքի իշխանությունը փակել է հրապարակը
14:5821.06.25 -
Հասարակական
Ես կոչ եմ անում հայ ժողովրդին դիմադրել այս սադրանքներին, մեր ձևով․ Տիրատուր քահանա Սարդարյան
14:3021.06.25 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Երևանում․ բնակարանում հայտնաբերվել է ազգությամբ հնդիկ 28-ամյա քաղաքացու մարմինը
13:2921.06.25 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ Արմավիր ՔԿՀ-ից.անօրինության դեմ պայքարը շարունակվում է
13:0721.06.25 -
Քաղաքական
Սուտ՝ զուգորդված տգիտության հետ, դա Նիկոլ Փաշինյանի ուժն է. Տաթևիկ Հայրապետյան
12:1821.06.25 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է Արմավիրի ՔԿՀ-ում․ «Ժողովուրդ»
10:5021.06.25 -
Միջազգային
Իսրայելցիները ներխուժել են սիրիական գյուղեր. Թել Ավիվն ուզում է բացել երրորդ ճակա՞տը
10:2721.06.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել է»՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ». «Հրապարակ»
10:1321.06.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը ԱԱԾ տնօրենին խիստ հրահանգել է` «մաքրել» ուժային համակարգը. «Հրապարակ»
10:0121.06.25 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»
09:4921.06.25 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել. «Հրապարակ»
09:3021.06.25 -
Քաղաքական
Թուրքական ԱԹՍ-ները երեկ պարեկություն են իրականացրել Հայաստանի և Իրանի սահմանների մոտ
23:4520.06.25
Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 3-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հինգ խցերում արձանագրված դաժան ծեծի ահազանգից գրեթե մեկուկես ամիս անց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, վերջապես, այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ եւ հանդիպել ցմահ դատապարտյալներին։ Հասարակության շրջանում հարցեր են առաջանում՝ արդյո՞ք սա փորձ է մեղքերը քավելու, իրավիճակը մեղմելու եւ դատապարտյալներին հանգստացնելու, որպեսզի վերջիններս զերծ մնան հետագա բողոքներից։
Արձանագրենք, որ ապրիլի 3-ի դեպքերի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) եւ 454-րդ հոդվածի 2-րդ մասով (պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելը)։
Հարցն այն է, թե ինչու հենց այդ օրերին Գալյանը չգնաց «Նուբարաշեն» եւ չլսեց ծեծի ենթարկված դատապարտյալներին՝ առաջին ձեռքից պարզելու կատարվածի մասշտաբը։
Ինչո՞ւ է հիմա փորձում մարդասիրական ժեստեր անել։ Միգուցե քրեական վարո՞ւյթն է մտահոգում նախարարին, եւ նա փորձում է կանխել հնարավոր բացահայտումները՝ քաղաքական ու հանրային հետեւանքներից խուսափելու համար։
Չի բացառվում նաեւ, որ այս այցը նպատակ ունի շահել դատապարտյալների սրտերը՝ ներսի լարվածությունը մեղմելու եւ վարչական համակարգում վստահությունը վերականգնելու համար։ Ոմանք չեն բացառում, որ իրավիճակը մեղմելու ճանապարհին հնարավոր են պաշտոնանկություններ՝ վերեւից ցած՝ ուղղահայաց սկզբունքով։
Թե ինչ զարգացումներ կհետեւեն նախարարի ուշացած այցին, հայտնի կդառնան ժամանակի ընթացքում։ Իսկ այս շրջանում մնում է միայն հուսալ, որ բանտի փակ դռների հետեւում իրականում մարդասիրություն է դրսեւորվում, ոչ թե քաղաքական հաշվարկ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
-
11:49 21.06.25 Մամուլի տեսություն 21.06.2025 Կարդալ ավելին
-
10:50 21.06.25 Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է Արմավիրի ՔԿՀ-ում․ «Ժողովուրդ» Կարդալ ավելին
-
10:35 21.06.25 Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները․ «Փաստ» Կարդալ ավելին
-
10:13 21.06.25 Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել է»՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ». «Հրապարակ» Կարդալ ավելին