Լրահոս
Հայաստան
23:31
15.04.24
150

Դե, մեզ ասեիք, որ հանձնել-ծախել եք. Ոսկեպարին սպառնում է «Կոլցո» օպերացիայի վտանգը

Առնվազն երեք պատմական դրվագ են հիշում ոսկեպարցիները, թե ինչպես էր իրենց դրախտավայր գյուղը կենաց մահու կռիվ տալիս: Մեկ 100 տարի առաջ, երբ շրջապատված էր թշնամական զորքով, մեկ խորհրդային շրջանում, երբ իրենք փորձում էին դիմակայել քայլ առ քայլ առաջ եկող ադրբեջանցի չոբաններին, մեկ էլ Խորհրդային միության մայրամուտին, երբ ադրբեջանական ՕՄՈՆ-ը ուղղաթիռների, տանկերի և ծանր հրետանու օգտագործմամբ փակել էր գյուղի մուտքերը, սպանել, գերեվարել հայերի: Երեք գրոհներն էլ կասեցվել են, որովհետև միասնական են եղել հայերը: