-
Միջազգային
Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ
22:5812.02.25 -
Հասարակական
Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են մահվանից 3 օր անց․ Armlur.am
22:1412.02.25 -
Միջազգային
Եվրոպային մրսեցնում է Զելենսկին. ռուսական գազի բարձր գինը կռիվ է գցել հին աշխարհամասում
22:0012.02.25 -
Քաղաքական
Հայոց պետականության պատմության մեջ այս ամենը մնալու է որպես սև բիծ․ հայտարարություն
21:5312.02.25 -
Քաղաքական
Խայտառակ բլե՞ֆ կամ դատարկ ջեբով ո՞ւր ես գնում, Փանո՛ս. եվրաօրինագծի առաջին «այո»-ն
21:3712.02.25 -
Հասարակական
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ տուժածից հափշտակել են 50 հազար ԱՄՆ դոլար
21:0012.02.25 -
Հասարակական
Մորմոնները Հյուսիսային պողոտայում նախաձեռնություն են անցկացնում, զգոն եղեք․ Տ. Զաքարիան ահազանգում է
20:2112.02.25 -
Հասարակական
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման համար հատկացվել է 743 մլն դրամ
19:4412.02.25 -
Հասարակական
Գլուխը պատին ա տալիս. Երևանում հայհոյում են արցախցիներին վիրավորած Ալեն Սիմոնյանին
19:3012.02.25 -
Հասարակական
Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель»-ում հրդեհ է բռնկվել․ այն վերածվել է մոխրակույտի
19:0012.02.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Սկանդալ է սադրում Ալեն Սիմոնյանը. ի՞նչ է հասկացնում իշխանությունը
18:3012.02.25 -
Քաղաքական
Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է․ Պեսկով
18:1612.02.25 -
Իրավական
«Արմավիր» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են կանեփի սերմնահատիկներ
18:0012.02.25 -
Միջազգային
Արյունահեղություն՝ ռուսական գյուղում և բալիստիկ հրթիռներ՝ Կիևի վրա. Թրամփի գաղտնի հանձնարարությունը
17:5112.02.25 -
Հասարակական
Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում ստուգայցեր են իրականացվում. Հայկ Կոստանյան
17:0012.02.25 -
Իրավական
Աշոտ Բադալյանը նշանակվել է ՔԿ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ
16:4512.02.25 -
Միջազգային
Դժոխային մարտերը Գազայում կարող են վերսկսվել. պաղեստինցիները ո՛չ կյանք են գտնում, ո՛չ տուն
16:3612.02.25 -
Քաղաքական
Հայաստանում իշխանությունը զավթած խմբակի ցինիզմը սահման չունի. Մհեր Մելքոնյան
16:3012.02.25
Ձեր հարազատներն էլ են այդ Շարժման մեջ, իրենք էլ են գործակա՞լ․ Աննա Գրիգորյան

«Ցանկացած իշխանության առաջնային խնդիրը պետք է լինի ապահովել պետության և քաղաքացիների անվտանգությունը և միայն Հայաստանում է իշխանության գերնպատակը սեփական իշխանությունն ամեն գնով պահել ու սեփական անվտանգության խնդիրը լուծել»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ այս իշխանության օրոք Արցախն ամբողջությամբ հայաթափված է, թշնամական զորքերը մխրճված են Հայաստանի ողջ տարածքով, Հայաստանը փոքրանում է մեկ բանավոր պայմանավորվածությունների, մեկ գաղտնի հակապետական պայմանագրերի, երբեմն էլ հանցավոր անգործության հետևանքով։
«Սրանք չոր փաստեր են, այլևս պատմություն, իսկ այսօր Տավուշում տեղի է ունենում այն, ինչ Սյունիքում տարիներ առաջ՝ հանձնեցի ճանապարհներ, տներ, զրո երաշխիք, որ էլ չեն հարձակվի ադրբեջանցիները։
ԱԺ փոխնախագահներից մեկի ասած զավեշտ է. ասում է կիրանցիների հետ միասին կանցնեն այս բարդ գործընթացով։ Քանի՞ անգամ եք եղել այդ ժողովորդի հետ, նրանց կողքին։ Դուք վաղուց իրականությունը տեսնում եք ձեր պադավատների պատուհաններից։ Այն, ինչ տեղի է ունենում Տավուշում, միակողմանի զիջումներ են, բայց այս գործընթացում ստի ու ցինիզմի սահմաններն են աներևակայելի»,- ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, որ Տավուշում քանդել են ամբողջ պաշտպանական բնագիծը, հանձնում են դեպի Վրաստան գնացող միջպետական ճանապարհը, առաջնագիծը բերում ու հասցնում են գյուղի դպրոցից մի քանի մետր հեռավորության վրա ու սյուն են դնում։
«Սյուն են դնում ու ասում՝ հիմա ժողովուրդ դուք անվտանգ եք։ Այսինքն, անվտանգ չէիք, երբ կիլոմետրերով հեռու էր առանջնագիծն իրենց տներից, այ հիմա եք անվտանգ։
Կամ՝ ասում են 25 հեկտար հող է անցնում Հայաստանին։ Ո՞ւմից է անցնում։ Մեր վերահսկողության տակ գտնվող հողերը թանկով վաճառում եք ժողովրդին որպես ձեռքբերո՞ւմ։ Սրան զուգահեռ չեք ասում գեթ մեկ երաշխիք, համաձայն որի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքները կանցնե Հայստանին։ Որևէ երաշխիք գոյություն չունի։
Իսկ այն մարդիկ, որոնք այսօր ասում են՝ վերջ, թույլ չենք տալու հերթական զիջումն իրականացնել մեր կենսական շահերի հաշվին, տարատեսակ անուններ եք կպցում՝ գործակալ, էլ չգիտեմ ինչ։
Ձեր հարազատներն էլ են այդ Շարժման մեջ, իրենք էլ են գործակա՞լ»,- ասաց Աննա Գրիգորյանը։
-
22:35 12.02.25 Նիկոլ, ՀՀԿ-ի անունից պահանջում եմ հրապարակել ԵԱՀԿ ՄԽ առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները․ Էդուարդ Շարմազանով Կարդալ ավելին
-
21:53 12.02.25 Հայոց պետականության պատմության մեջ այս ամենը մնալու է որպես սև բիծ․ հայտարարություն Կարդալ ավելին
-
21:37 12.02.25 Խայտառակ բլե՞ֆ կամ դատարկ ջեբով ո՞ւր ես գնում, Փանո՛ս. եվրաօրինագծի առաջին «այո»-ն Կարդալ ավելին
-
20:11 12.02.25 Ամեն ինչ գալիս է էդ մեծամտությունից՝ «ի՞նչ ունենք խոսելու, կգնանք Ադրբեջանից կճշտենք». Գառնիկ Դանիելյան Կարդալ ավելին