Լրահոս
Իրավական
09:00
25.05.24
564

Ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետին

Img default alt hy

Գիշերը ձերբակալել են Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի քաղաքապետ Միշա Գյուրջյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Քիչ առաջ ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետին», - գրել է նա: Այլ տեղեկություններ իրավապաշտպանը չի հայտնել։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին էլ բնակարանում խուզարկությունից հետո ձերբակալվել էր Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը: Նախօրեին, դատարանի որոշմամբ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։