Լրահոս
Իրավական
17:19
14.05.26
363

Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք․ 24News

Img default alt hy

Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք: Տեղեկությունը 24News-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Ի  պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու, ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք»,- հայտել են կոմիտեից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ 24News-ի տեղեկությունների համաձայն` Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այսօր առավոտվանից գտնվում են Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում։

Մեր տեղեկություններով, առավոտյան՝ 8։50-ից, Հակակոռուպցիոնի աշխատակիցները փակել են աշխատասենյակներից մեկի դռները և աշխատանքներ են իրականացնում։

Ուսումնասիրում են փաստաթղթաշրջանառությունը, սակայն նրանց հետարքրքության օբյեկտը մասնագիտական ամբիոններից մեկն է և նրա վարիչը։