Լրահոս
Հայաստան
20:30
05.02.22
2 481

Դժբախտ դեպք Ծաղկաձորում. 14 տարեկան տղա է մահացել

Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Ծաղկաձորում: 14-ամյա տղան դահուկ վարելիս ընկել է և մահացել: Տեղեկությունը հայտնում է «hraparak.am»-ը։

Ճոպանուղուց մանրամասներ չեն հայտնել, միայն ասել են, որ դեպքի հետ կապված քննարկում են անում, ավելի ուշ մանրամասներ կհայտնեն:

Ծաղկաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ դահուկներով սահելիս տղան ընկել է ու վնասել գլուխը։

«Հագին եղել է պաշտպանիչ գլխարկ, հագուստ դահուկ քշելու համար, ցավոք այնպես է ընկել, որ գլուխը վնասել է, և տղայի կյանքը փրկել չի հաջողվել»,- նշել է նա:

Լրատվամիջոցին պատմել են, որ տղան ազգությամբ հայ է, սակայն ապրում էր Գերմանիայում, բարեկամը հրավիրել էր Հայաստան, տղան եկել էր հանգստանալու: Մի քանի օր դահուկավարի հետ սովորել է վարել, իսկ այսօր մենակ է եղել։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են, որ դեպքի վերաբերյալ ահազանգ չեն ստացել։