Լրահոս
Քաղաքական
20:54
01.03.24
160

Էդի զուգարանի համար ա, չտեսներ էլի. գոլդ ցուցամոլություն՝ պատերազմի ահով ապրող երկրում

 

Հայաստանի 7 քաղաքացի ընդհանուր 156 միլիոն 200 հազար դրամ կամ 390 հազար դոլար է վճարել պետությանը ամենագոլդ համարանիշներով երթևեկելու համար: Դրանցից ամենաթանկը, որտեղ թվերը միայն զրոներ են, ըստ «Հրապարակ» օրաթերթի, 30 միլիոն դրամ է արժեցել: Թե ով է գնորդը, հայտնի չէ: Մի օր փողոցներում կտեսնեն՝ հարուստ այդ մարդու մեքենան երևանցիները, որ պատերազմի ահով են ապրում ու պնդում, թե այդ գումարը երկրի պաշտպանությունը ուժեղացնելուն կուղղեին: