Լրահոս
Քաղաքական
10:39
12.05.26
113

Եղեգնաձորի գյուղերը ՀՀ-ի ամենաաղքատ գյուղերն են. պետք է փոխենք Հայաստանի այս խեղճ վիճակը. Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Եղեգնաձորում չկա աշխատանք, Եղեգնաձորի գյուղերը Հայաստանի ամենաաղքատ գյուղերն են: Այս մասին Եղեգնաձորում, քարոզարշավի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Աղքատությունն աճում է Վայոց ձորում և դրա համար պետք է առաջնորդ, ով գիտի ձևը՝ ինչպես ապահովել լավ կյանք:

Բոլորս իրար հետ փոխենք Հայաստանի այս խեղճ վիճակը, որ ունենանք ուժեղ երկիր՝ ուժեղ առաջնորդով, որ լավ ապրի մեր ազգը»,-նշել է նա։