Լրահոս
Հասարակական
19:27
13.05.26
151

Էջմիածնի ճաքած փողոցից կոռուպցիայի հոտ է գալիս. թերացումը խոստովանում է համայնքապետարանը

Եվրոպական քաղաքական համայնքի առաջին երևանյան հավաքից առաջ Զվարթնոցից քաղաք բերող ճանապարհը արագ-արագ ասֆալտապատած իշխանությունը չի կարողանում լուծել հանրապետության փողոցներին խոցերի պես բացված փոսերի հարցը: Այս դարդը միայն մայրաքաղաքաբնակներինը չէ: Էջմիածնի փողոցները վերանորոգելու համար 2024 թվականից մոտ 670 մլն դրամ է ծախսվել, բայց ասֆալտն արդեն ճաքեր է տվել: Կոռուպցիայի հոտ են առնում Էմիածնում անորակ ասֆալտից: