Լրահոս
Սպորտ
11:15
22.03.25
186

Էլինա Ավանեսյանը դուրս մնաց «Miami open»-ից

Img default alt hy

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը դուրս մնաց Մայամիի մրցաշարի պայքարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` WTA-1000 կանանց մրցաշարի երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 5-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Մեդիսոն Քեյսի հետ: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը զիջեց երկու սեթերում` 6:3, 6:3 հաշվով:

Մայամիի WTA-1000 մրցաշարն անցկացվում է 1985 թվականից:

Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։