Լրահոս
Աշխարհ
22:15
15.04.24
266

ԵՄ-ից հրաժարվել են մեկնաբանել՝ կպաշտպանե՞ն արդյոք Ուկրաինայի երկինքը

Img default alt hy

ԵՄ-ից  չեն ցանկացել պատասխանել՝ Իսրայելի օրինակով կպաշտպանե՞ն արդյոք Ուկրաինայի երկինքը։

«Եվրամիությունը չի մեկնաբանում իր անդամ երկրների կողմից Ուկրաինայի երկնքում հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ոչնչացմանը մասնակցելու վերաբերյալ հարցը»,-մասնավորապես, ասել է ԵՄ դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն ՝ ի պատասխան լրագրողների հարցի, թե Իսրայելի օրինակով՝ Ուկրաինայի երկինքն է՞լ կպաշտպանվի ԱԹՍ-երից ու հրթիռներից։

«Դրանք երկու տարբեր բաներ են։ Լրիվ տարբեր բաներ են՝ բազմաթիվ պատճառներով։ Հարցը՝ կարո՞ղ է արդյոք Իսրայելի օրինակը որպես նախադեպ գործածվել, պետք է ուղղվի ԵՄ երկրներին։ Եվրամիությունը երկինքը պաշտպանելու գործառույթ չունի։ Անդամ երկրներն են իրենց ռեսուրսն օգտագործում նման գործողությունների համար։ Մենք չենք կարող մեկնաբանել։ ԵՄ-ն կարող է ընդամենը Ուկրաինային տրամադրել այն, ինչը նրան անհրաժեշտ է «ռուսական սպառնալիքից» պաշտպանվելու համար»,- ասել է Ստանոն։