Լրահոս
Քաղաքական
23:58
09.05.26
611

Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան

Img default alt hy

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրել է. «Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է, որ 2020թ. ցանկացած զինվորի թե՛ մոբից, թե՛ ժամկետային ծառայող, թե՛ կամավոր տարել է զոհել է, որ Արցախը հանձնի:

Պատկերացնել հնարավոր չէ որևէ սպայի կամ գեներալի, որը կհանդուրժի իր զինվորին, իր մարտական ընկերոջը դիտավորյալ, խաբելով զոհելը այլ նպատակի համար:

Ապագա՝ Արցախի վերադարձի Հայաստանում չի կարող լինել այդպիսի ռազմական վերնախավ»։