Լրահոս
Երևան
23:41
14.08.24
383

Երևանի Լենինգրադյան փողոցի հին ասֆալտբետոնե ծածկը փոխարինվում է նորով

Img default alt hy

ՀՀ մայրաքաղաքում շարունակվում են միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքները:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Լենինգրադյան փողոցում աշխատանքներն արդեն ընթացքում են: Հին ասֆալտբետոնե ծածկը փոխարինվում է նորով, նորոգվում են ժամանակի ընթացքում առաջացած ցանցային ճաքերը:

Ասֆալտապատմանը զուգահեռ իրականացվում են նաև դիտահորերի բարձրացման աշխատանքներ:

Ըստ աղբյուրի՝ այս տարի, ընդհանուր առմամբ, Երևանում կնորոգվի 52 կմ ճանապարհահատված: