Լրահոս
Հասարակական
17:55
14.05.26
435

Երևանում 23-ամյա երիտասարդը «մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Մայիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոցում պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 23-ամյա Առնո Գ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորը վնասվածքը ստացել է Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող թիվ 150 դպրոցի մոտ վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից դանակին նմանվող առարկայով հարվածներ հասցնելու հետևանքով և ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և հանձագործության գործիքը հայտնաբերելու ուղությամբ։