Լրահոս
Իրավական
09:30
02.03.24
1 942

Երևանում՝ Շենգավիթի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը

Img default alt hy

Մարտի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սողոմոն Տարոնցի փողոցի 26 շենքի 44 բնակարանի բնակիչները մի քանի օր է չեն արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, մահացածները մայր ու դուստր են և հավանաբար նրանք մահացել են օրեր առաջ։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բնակարանը, որտեղ հայտնաբերվել են դիերը գազաֆիկացված չի եղել, սակայն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Տրանսգազ»-ի ներկայացուցիչները։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն և պարզվում են մահացածների ինքնությունը։