Լրահոս
Հասարակական
22:00
22.07.24
313

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք․ Տիգրան Ավինյան

Img default alt hy

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք։ Այս նպատակով մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մեր բակերի բարեկարգմանը, Ֆեյսբուքում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Բարեկարգ բակերը ոչ միայն գեղեցկացնում են մեր քաղաքը, այլև ապահովում են մեր երեխաների համար անվտանգ խաղադաշտեր, տարեցների համար հանգստի գոտիներ և կանաչ տարածքներ։

Յուրաքանչյուր բարեկարգ բակ մի նոր քայլ է դեպի մեր ընդհանուր նպատակը՝ Երևանը դարձնելու ավելի գեղեցիկ, կանաչ ու մարդկանց համար քաղաք»։