Լրահոս
Երևան
20:15
10.04.24
100

Երթևեկության փոփոխություն Գյուրջյան - Սաֆարյան փողոցների խաչմերուկում

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․

«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 12-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գյուրջյան - Սաֆարյան փողոցների խաչմերուկում՝ կից ներկայացվող երթևեկության կազմակերպման սխեմայի համաձայն: 

Մասնավորապես, նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև:

Նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվեն գծանշման աշխատանքներ»: