Լրահոս
Քաղաքական
15:43
15.05.26
133

Ես 2 անգամ ձեզ եմ ընտրել, անիծում եմ այդ օրը․ ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վառեցիք. զոհվածի մայրը՝ Փաշինյանին

Img default alt hy

Զզվում եմ քեզանից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա երեխես, դու 15 երեխա տարար ու կերար, վառեցիր իմ երեխուն: Այս մասին, այսօր՝ մայիսի 15–ին, ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարեց որդեկորույս մայրը։

«Ես 18 տարի երեխա պահեցի, տվեցի էս բանակին, ուր ա՞ իմ երեխեն, ինչի տարաք 15 երեխու վառեցիք: Իմ երեխեն 12:30 արթուն ա եղել, ինչքանով էիք վստահ, որ վառվել են ու դուրս չեն եկել, որ հաջորդ օրը նման հայտարարություն արեցիք, պատասխան տվեք, թե ուր են այդ 15 երեխաները, ինչի սենց սևավոր դարձրեցիք մեզ: Ես 2 անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծվեր այդ օրը, դուք իմ երեխայի մահվան պատճառը դարձաք, սպանեցիք 15 երեխային ու այսօր եկել եք՝ ասում եք մանկապարտեզ ենք սարքել, թոշակ ենք բարձրացրել»,- ասաց կինը։