Լրահոս
Հայաստան
23:41
24.06.24
158

Եվրամիության անդամ դառնալու գինը կամ հայկական նոր զիջումներ՝ եվրոպական արժեքներով

«Հանրաքվեի միջոցով՝ դեպի Եվրամիություն» արևմտամետների առաջարկը իշխանության կողմից մերժելը կեղծ բարեպաշտություն է անվանում խորհրդարանական ընդդիմությունը: Իշխանական պատգամավորները հայտարարել էին, թե պետք է հաշվի առնել հարևանների՝ մասնավորապես Իրանի կարծիքը: Ընդդիմությունը վստահ է, որ ի վերջո հանրաքվեի է դնելու այդ հարցը Փաշինյանը, բայց դրա իրական նպատակը Սահմանադրության փոփոխությունն է, որը թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջն է: