Լրահոս
Միջազգային
21:20
16.05.26
544

Եվրամիությունը կարող է գլխավորել Էմանուել Մակրոնը․ Սլովակիայի վարչապետ

Img default alt hy

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ Եվրոպական միությունը կարող է գլխավորել Էմանուել Մակրոնը։

«Մեզ ուժեղ առաջնորդներ են պետք։ Եթե ինձ հարցնեիք, թե ով կարող է դա լինել այս պահին, ապա ես կասեի, որ միակը, ում այսօր Եվրոպական միությունում համարում եմ ընդունակ ստանձնել այդ դերը (առաջնորդի – խմբ.), Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է»,- ասել է Ֆիցոն ուսանողների հետ հանդիպման ժամանակ, որի տեսագրությունը շաբաթ օրը հրապարակվել է Facebook սոցիալական ցանցի նրա պաշտոնական էջում։

Ֆիցոն հիշեցրել է, որ Մակրոնի լիազորությունները Ֆրանսիայի նախագահի պաշտոնում լրանում են 2027 թվականին։

«Եվրոպային նման մարդիկ են պետք»,- եզրափակել է Ֆիցոն։