Լրահոս
Սպորտ
15:30
02.03.24
137

ՖԻՖԱ-ն կտրականապես դեմ է կապույտ քարտերին. Ջանի Ինֆանտինո

Img default alt hy

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խիստ բացասաբար է տրամադրված ֆուտբոլում, այսպես կոչված, կապույտ քարտերի ներդրման՝ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհրդի (IFAB) առաջարկին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Տուգանքի այդ տեսակն առաջարկվում է կիրառել այն դեպքերում, երբ խաղացողները կկատարեն մրցակցին հեռանկարային գրոհ անցկացնելու հնարավորությունից զրկող մարտավարական խախտում կամ անհամաձայնություն կդրսևորեն մրցավարի որոշման վերաբերյալ: Կապույտ քարտը ենթադրում է, որ ֆուտբոլիստը պետք է 10 րոպեով հեռացվի խաղադաշտից: Խաղի ընթացքում երկու կապույտ կամ մեկական դեղին և կապույտ քարտ ստացած մարզիկն անմիջապես արժանանալու է կարմիր քարտի և զրկվելու է հանդիպումը շարունակելու իրավունքից:

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը նոր կարգի ներդրման հարցը ՖԻՖԱ-ի հետ քննարկել է այսօր՝ մարտի 2-ին, Շոտլանդիայում կայացած իր տարեկան ընդհանուր ժողովում: Հեղինակներն այս առաջարկը մտադիր են փորձարկել ցածր լիգաներում, իսկ հաջորդ մրցաշրջանից՝ ներդնել նաև Անգլիայի գավաթի խաղարկությունում։

«Էլիտար մակարդակում որևէ կապույտ քարտ չի օգտագործվելու։ Մեզ համար այդ հարցը փակված է: ՖԻՖԱ-ն կտրականապես դեմ է կապույտ քարտերին։ Ավելին՝ ես, որպես ՖԻՖԱ-ի նախագահ, նույնիսկ տեղյակ չէի այդ առաջարկության մասին: Կարծում եմ՝ ՖԻՖԱ-ն խոսքի իրավունք ունի IFAB-ում: Մենք միշտ բաց ենք գաղափարների և առաջարկների քննարկման համար, սակայն պետք է պաշտպանենք նաև խաղի էությունն ու ավանդույթները: Ֆուտբոլում «կապույտ քարտ» հասկացություն գոյություն չունի»,- Շոտլանդիայում լրագրողներին հայտարարել է Ինֆանտինոն: