Լրահոս
Միջազգային
11:00
12.05.26
113

ֆոն դեր Լայենը «տարված է իշխանությամբ»․ Bloomberg

Img default alt hy

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կառավարման կոշտ ոճն ուղեկցվում է «մասշտաբային թերություններով» և դժգոհություն է առաջացնում ԵՄ բազմաթիվ պաշտոնյաների շրջանում։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ տվյալների՝ նրանք ԵՀ ղեկավարին նկարագրում են որպես «սեփական իշխանությունը ցուցադրելու մոլուցքով տարված» անձնավորություն։ Ավելին, որոշ պաշտոնյաներ ուղղակի զուգահեռներ են անցկացնում ֆոն դեր Լայենի կառավարման ոճի և Եվրահանձնաժողովի աշխատանքի, հատկապես տնտեսական ոլորտի զգալի բացթողումների միջև։ Նրանց խոսքով՝ խնդիրն այն է, որ նա «վատնում է ուժերը և քիչ ուշադրություն է դարձնում իր հիմնական տնտեսական պարտականություններին»։ Bloomberg-ի տեղեկություններով՝ ԵՀ անդամներն իրենց «մեկուսացված» են զգում կարևոր որոշումների ընդունման գործընթացից, քանի որ նրանց ղեկավարն ու վերջինիս թիմն ամեն ինչ վերցնում են իրենց վրա։

Գործակալությունն ընդգծում է, որ ֆոն դեր Լայենի պաշտոնավարման ընթացքում միասնական շուկայի ամրապնդման և բլոկի մրցունակության բարձրացման խնդիրները չեն կատարվել։ Eurasia Group վերլուծական կենտրոնի փորձագետ Մուջթաբա Ռահմանը կարծում է, որ «վստահելի, բայց չափից ավելի ծանրաբեռնված պաշտոնյաների խումբը թույլ է տալիս ավելի ու ավելի շատ սխալներ, իսկ եվրոպական մայրաքաղաքների արձագանքը գնալով դառնում է ավելի թշնամական»։ Նշվում է, որ իշխանության ծայրահեղ կենտրոնացումը և լիազորությունները պատվիրակելու չկամությունը հանգեցնում են քաղաքական որոշումների ուշացմանը։