Լրահոս
Հասարակական
10:15
05.10.24
274

Գազ չի լինելու․ հասցեներ

Img default alt hy

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 7-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Հոկտեմբերի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Վարդենիկ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: