Լրահոս
Հասարակական
17:54
20.04.24
191

Գեղարքունիքում «Mitsubishi»-ն հայտնվել է ձորակում. ընտանիքի 3 անդամ տեղափոխվել են հիվանդանոց

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 10:30-ի սահմաններում Երևան բնակիչ 24-ամյա Հովհաննես Ս.-ն իր վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Արտանիշ ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ դեպի Շորժա ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին ու հողաթմբերին ու հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Հովհաննես Ս.-ն և ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 43-ամյա Զ. Ա.-ն և 21-ամյա Կ. Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վարորդն ու ուղևորներն ընտանիքի անդամներ են։