Լրահոս
Միջազգային
14:21
15.04.24
79

Գերմանիան Patriot ՀՕՊ համակարգ է ուղարկել Ուկրաինա. ռուսները գրոհի են անցել Չասով Յարի ուղղությամբ

Ուկրաինական պատերազմի 782-րդ օրը Գերմանիան որոշել է իր զինապահեստից Ուկրաինա ուղարկել ևս մեկ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Ինչպես գիտեք, Զելենսկին, որ պարբերաբար ՀՕՊ համակարգեր է պահանջում արևմտյան գործընկերներից, մոտ 10 օր առաջ հստակ ասել էր՝ Ուկրաինայի երկինքն ամբողջությամբ փակելու համար իրեն 25 Patriot է պետք: Իսկ մինչև դա, Ռուսաստանը ինտենսիվացնում է գրոհը Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքի ուղղությամբ: Տեղեկություն կա, որ քաղաքի 13 հազար բնակիչներից 700-ն է իր տանը մնացել: Նրանք չեն ենթարկվում իշխանությունների՝ տարհանման կոչերին, իսկ Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը խնդիր է դրել մինչև մայիսի 9-ը գրավել Չասով Յարը: