Լրահոս
Միջազգային
21:15
09.05.26
329

Գերմանիայի կանցլերը շնորհավորել է Մադյարին՝ Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ

Img default alt hy

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շնորհավորական ուղերձ է հղել Պետեր Մադյարին՝ Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Շնորհավորական տեքստը հրապարակել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։

«Գերմանիան և Հունգարիան շատ առումներով սերտորեն կապված են միմյանց հետ և գործընկերներ են Եվրոպական միությունում ու ՆԱՏՕ-ում։ Ես ուրախ եմ Ձեզ հետ միասին ակտիվացնել և ընդլայնել այդ կապերը՝ ի շահ մեր երկրների»,- հայտարարել է Մերցը։

Նա նշել է, որ ուրախ կլինի Բեռլինում անձնական հանդիպում ունենալ Հունգարիայի նոր վարչապետի հետ։