-
Քաղաքական
Ոհմակով հարձակվել են ձեզ վրա, դուք եք մեղավոր, միգուցե հրահրե՞լ եք. Էլինար Վարդանյան
12:2714.05.25 -
Կրթություն և գիտություն
Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
12:1914.05.25 -
Քաղաքական
Այս իշախանությունն ինչ-որ բանի մասին խոսելիս ասում է՝ անում ենք, իսկ ի՞նչ եք արել. Արթուր Խաչատրյան
12:1114.05.25 -
Իրավական
Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան
11:5714.05.25 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին
10:4714.05.25 -
Մամուլի տեսություն
Արթուր Աթաբեկյանն իրեն և ԲԴԽ շենքը շրջապատել է ախրանայով․ «Հրապարակ»
10:3814.05.25 -
Մամուլի տեսություն
Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». «Ժողովուրդ»
10:3014.05.25 -
Հասարակական
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 9 ամսական երեխան մահացել է
10:1714.05.25 -
Մամուլի տեսություն
71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»
10:0614.05.25 -
Մամուլի տեսություն
Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա․ «Հրապարակ»
09:4714.05.25 -
Հասարակական
Արտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դի
00:0814.05.25 -
Հասարակական
Վանաձորում հաստաբուն ծառը տապալվել և ընկել է «Kia» և «Honda» մակնիշի ավտոմեքենաների վրա
23:5813.05.25 -
Միջազգային
Ռուսները նոր բնակավայր են գրավել Ուկրաինայում. Կիևը նոր կործանիչներ է ստացել Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից
23:4513.05.25 -
Միջազգային
Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին
23:1513.05.25 -
Քաղաքական
Բարոյակա՞ն է կնոջը բերման ենթարկել գիշերազգեստով. լրագրողին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
22:4513.05.25 -
Հասարակական
Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց
22:3513.05.25
Գերմանիայի կառավարությունը հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի համար. Սիմիդյանը՝ դեսպանին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարարը շնորհավորել է տիկին Բուշին նշանակման առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման։
«Գերմանիայի կառավարությունը հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի և մասնավորապես՝ մեր ոլորտային բարեփոխումների համար։ ՀՀ կառավարությունը հետամուտ է գերմանական կողմի հետ իրականացվող բոլոր ծրագրերի արդյունավետ ընթացքին և պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը»,- նշել է նախարարը։
Տիկին Բուշն իր հերթին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, մասնավորապես Շրջակա միջավայրի նախարարությանը՝ Կենսաբազմազանության կողմերի համաժողովը` COP17-ն հյուրընկալող երկիր ընտրվելու առթիվ։
«Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության բնապահպանական օրակարգում կենսաբազմազանության պահպանությունն առաջնահերթություն է, և մենք կարող ենք համագործակցել համաժողովի կազմակերպման և նախապատրաստական աշխատանքներն իրականացնելիս»,- նշել է նախարար Սիմիդյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանը, քննարկվել է հնարավոր համագործակցության հնարավորությունը։
Կողմերն անդրադարձել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսական օժանդակությամբ իրականացվող ծրագրերին։
Մասնավորապես քննարկվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն ներկայումս կազմում է 26,2 միլիոն եվրո։Ծրագիրը նախատեսում է երկու բաղադրիչ՝ Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում, անտառների պահպանություն և կայուն կառավարում։
Նախարարը նշել է, որ Կենսաբազմազանության կողմերի համաժողովն հյուրընկալելու շրջանակում պետք է կրկնապատկել և առավել կենտրոնացնել ջանքերն այս ուղղությամբ։
Քննարկվել է նաև ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ հնարավոր համագործակցությունը։ Նախարար Սիմիդյանն իր պատրաստակամությունն է հայտնել խորացնել գործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով։
-
12:45 14.05.25 Պարզ է, որ հիբրիդային պատերազմի չստացված հարձակումը մրմուռ է առաջացրել. Հանգստացե՛ք, հարգելիներս. Անահիտ Ավանեսյան Կարդալ ավելին
-
12:27 14.05.25 Ոհմակով հարձակվել են ձեզ վրա, դուք եք մեղավոր, միգուցե հրահրե՞լ եք. Էլինար Վարդանյան Կարդալ ավելին
-
12:11 14.05.25 Այս իշախանությունն ինչ-որ բանի մասին խոսելիս ասում է՝ անում ենք, իսկ ի՞նչ եք արել. Արթուր Խաչատրյան Կարդալ ավելին
-
12:08 14.05.25 Հայերը մենակ չեն ներքին պառակտումների հարցում․ Հարութ Սասունյան Կարդալ ավելին