-
Հասարակական
Արտակարգ դեպք` Կոտայքի մարզում. պաշտոնյայի աթոռի տակ մարտական նռնակ են տեղադրել
14:2320.05.25 -
Քաղաքական
Ի՞նչ են անում քաղաքային իշխանությունները․ օգտվում են օրենքի բացերից․ Սամվել Հակոբյան
14:0720.05.25 -
Միջազգային
Հունգարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Միջազգային քրեական դատարանից դուրս գալուն
14:0020.05.25 -
Միջազգային
Ասացի՝ Վլադիմի՛ր, ե՞րբ ենք ավարտելու այս արյունահեղությունը. ի՞նչ են պայմանավորվել Պուտինն ու Թրամփը
13:5420.05.25 -
Իրավական
Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում ուսապարկից գումար գողացած օտարերկրացին ձերբակալվել է
13:4520.05.25 -
Քաղաքական
Մարդկանց թվում է՝ միայն գողանալով կարող ես հարստանալ, դրա համար այս վիճակում ենք. Ռոբերտ Քոչարյան
13:3020.05.25 -
Հասարակական
Երևանում բախվել են «Opel»-ն ու «Lada Priora»-ն. վերջինը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու գլխիվայր շրջվել
13:1520.05.25 -
Իրավական
«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր
13:0020.05.25 -
Քաղաքական
Բա ՔՊ-ի ավագանինե՛ր, ձեր գործի անունն ի՞նչ ա, գնացեք, նախկիններին բռնեք․ Մեսրոպ Մանուկյան
12:4820.05.25 -
Հայլուր
Հայլուր 12։30 Խուզարկություն՝ Երևանի քաղաքապետարանում. ձերբակալվել է 2 պաշտոնյա
12:3020.05.25 -
Հասարակական
Մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
12:1920.05.25 -
Իրավական
Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Սյունիքի մարզ
12:0020.05.25 -
Մամուլի տեսություն
Հենց միայն Քոչարյանի անունն ինքնին որոշակի նյարդային նոպաների պատճառ է դառնում․ «Փաստ»
11:3020.05.25 -
Քաղաքական
Ո՛չ Պուտինը, ո՛չ Ելցինը ինձ չեն դիմել միութենական պետության անդամ դառնալու հարցով. Ռոբերտ Քոչարյան
11:2020.05.25 -
Հասարակական
Հայաստանում ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը
11:1020.05.25 -
Իրավական
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
10:5520.05.25 -
Մամուլի տեսություն
Անհետ կորածների ծնողները ԱԱԾ ղեկավարի հետ մատաղ ուտելու են գնացել․ «Հրապարակ»
10:2420.05.25
Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 14-ին ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը, որի կազմում էին ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ԵՄ պատվիրակության Համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՀԲ և ԵՄ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Այցի նպատակն էր նախարարին ներկայացնել բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրական բազայի և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի արդիականացման տեխնիկական աջակցությունը և «Նոր բիզնես միջավայր և շուկաների բարելավում» ծրագիրը։
«Ընկերությունների օրենսդրական շրջանակն ու իրավաբանական անձանց պետական ռեգիստրի արդիականացումը շատ կարևոր են միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և ներդրումների ու աճի համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար, և այս հարցում մենք ակնկալում ենք արդյունավետ քննարկումներ և փորձի փոխանակում», – նշել է Գևորգ Պապոյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրական ներկայիս բազային, օրենքի բարեփոխման հայեցակարգային փաստաթղթին, ինչպես նաև գործողությունների ծրագրին ու ժամկետներին առնչվող հարցեր։
Նախարարը նաև ընդգծել է, որ «Նոր բիզնես միջավայր» ծրագիրը կնպաստի գործարար համայնքի ողջ ներուժի բացահայտմանը, նորարարության խթանմանը, ձեռներեցության զարգացմանը և նոր ներդրումների ներգրավմանը:
-
11:00 20.05.25 Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կարդալ ավելին
-
18:17 19.05.25 Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կարդալ ավելին
-
12:00 18.05.25 Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կարդալ ավելին
-
21:15 17.05.25 Նախարար Գևորգ Պապոյանն այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր Կարդալ ավելին