Լրահոս
Քաղաքական
16:40
15.04.24
142

Ղազախստանը պատրաստ է «բարի ծառայություններ» մատուցել Հայաստանին ու Ադրբեջանին. Տոկաևը՝ Երևանում

Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Երևանին և Բաքվին: Առաջին անգամ պաշտոնական այցով Երևան ժամանած Ղազախստանի նախագահն է հայտարարել: Կասիմ Ժոմարտ Տոկաևը նշել է, թե Ղազախստանը ողջունում է Փաշինյանի՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Համատեղ հայտարարության տեքստում այդ նախագիծը ներկայացված է որպես տարածաշրջանի բոլոր երկրների տրանսպորտային փոխշահավետ համագործակցությանն ուղղված ծրագիր: Փաշինյանն ու Տոկաևը պայմանավորվել են խորացնել փոխգործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում: