Լրահոս
Հասարակական
19:30
12.02.25
176

Գլուխը պատին ա տալիս. Երևանում հայհոյում են արցախցիներին վիրավորած Ալեն Սիմոնյանին

 

Ալեն Սիմոնյանից պատասխան են պահանջում սովորական քաղաքացիները: Նրանք հորդորում են արցախցիներին չկռվելու ու Արցախը լքելու համար մեղադրելուց առաջ՝ իր կռիվն անել քաղաքական ճակատում: Սիմոնյանի քաղաքական թիմն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում՝ թուլացնելով արցախցիների դիրքերը ոչ միայն դիվանագիտական, այլև պատերազմի դաշտում, թեև երեկ Ազգային ժողովի նախագահը, ասես, մոռացած նաև այս մասին՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու պիոներ էր հռչակել Ռուսաստանի նախագահին: