-
Մամուլի տեսությունՔՊ-ում արտահոսքերը շարունակվում են. Անդրանիկ Քոչարյանի թիրախում Արմեն Փամբուխչյանն է․ «Ժողովուրդ»09:3610.12.24
-
Մամուլի տեսություն90 մլն դրամ` Երևանը հրապարակից մինչև ծայրամասեր կաթվածահար անելու համար. անկազմակերպ միջոցառում․ «Ժողովուրդ»09:3310.12.24
-
ՄիջազգայինՍիրիայի կառավարությունը պատրաստ է նոր իշխանությանը փոխանցել լիազորությունները23:4209.12.24
-
Քաղաքական1 միլիոն դոլարի պադավատ. բանի տեղ չե՞ն դնում Փաշինյանի պահանջը Երևանի քաղաքապետարանում23:2509.12.24
-
ՔաղաքականԱդրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու հարց չի քննարկվում. գերիների հարցը՝ ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում22:5609.12.24
-
Կրթություն և գիտությունԵրիտասարդական աշխատողները դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները. Ժաննա Անդրեասյան22:2909.12.24
-
ՀասարակականԱննախադեպ հրավառության հաջորդ օրն ունենք շատ ծանր աղտոտում. Քրիստինա Վարդանյան22:0009.12.24
-
ՄիջազգայինԽոշտանգում ու մտրակո՞ւմ են քրդերին Սիրիայում. Ասադների կեսդարյա ռեժիմի վախճանը21:4809.12.24
-
ՀայլուրՀայլուր 20։30 Պետության վախճանի սկիզբ կամ ազատագրում. ի՞նչ սպասել Սիրիայում և տարածաշրջանում20:3009.12.24
-
ՔաղաքականՊայթյունավտանգ իրավիճակ է Միջին Արևելքի հայկական գաղութների ներսում․ ՀՅԴ Ավստրալիայի կոմիտեի կոչը20:2409.12.24
-
ՀասարակականՀրազդանի կիրճ տանող ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն ու «Volkswagen Tuareg»-ը. կան տուժածներ20:1309.12.24
-
ՀասարակականՎիզ վեկալ, բան չենք անի. ոստիկանները խփել են գլխին, փորին, փորձել խեղդել՝ ըստ քաղաքացու20:0009.12.24
Գնա՛ մեռի, պռոստո գնա՛ մեռի. Արմեն Աշոտյան
Սեպտեմբերի 27-ից սկսած հայկական հազարավոր օջախներում տեղի է ունենում իրար նմանվող նույն արարողությունը։
Տանը հավաքվում են հարազատներ, բարեկամներ, ընկերներ, ծառայակիցներ, քաղցր սեղանի շուրջ դառը սուրճ են խմում, հետո՝ տեղավորվում եկածների մեքենաներում, վերցնում պատից կախված նկարը, ճամփից ծաղիկ առնում և գնում Հայաստանով մեկ սփռված, որպես կանոն՝ եռագույններով դրոշմված գերեզմաններ։
Այդ շիրիմները կարող են տարբեր «ճոխության» լինել, բայց նրանց միավորում է երկու բան. ակնհայտ է, որ ընտանիքները վերջին գումարն են դրել այդ բազալտե նեկրոպոլների վրա, իսկ գերեզմանաքարերից մեզ վրա, որպես կանոն, նայում են երիտասարդ, ժպտերես, կենսուրախ և լիահույս աչքերով տղաների պատկերներ։
Մի բուռ խունկ, մի քանի ծաղիկ, թաքուբիր և մի տեսակ անվստահ խաչակնքումներ, ու… լիքը ցավ, լիքը հիշողություն ու լիքը դատարկություն…
Տարեցտարի այդ օրերին եկողների թիվն էլ նվազում է։ Դա դարձել է բնական և կյանքի տհաճ, բայց անխուսափելի իրողություն։ «Չկարողացա», «չստացվեց գալս», «հրատապ գործ բացվեց, ներող», «երկրում չէի». բարոյական պարտքի բթացումը ու պանդեմիկ ունայնությունը «արժանահավատ» հիմնավորելու տարբերակները շատ են։
Եվ այսպես՝ մինչև նոյեմբերի 9-ը, որոշ դեպքերում՝ նաև դրանից հետո… Որոշ դեպքերում՝ առ այսօր մահը կա, մարմին չկա… Որոշ դեպքերում էլ՝ մարմինը կա, գերեզման չկա…
Իսկ հազարին մոտ հայ ընտանիքներ, իրենց որդիներին, եղբայրներին, ամուսիններին կորցնելուց հետո, կորցրեցին նաև այն տները, որտեղ ծնվել էին տղերքը, այն եկեղեցիները, որտեղ նրանց կնքել ու պսակել էին և այն գերեզմանախորշերը, որտեղ գոնե մահվանից հետո հավերժ հանգստի և անդարդ քնի հույսով պառկեցրել էին իրենց տղամարդկանց…
Հազարավոր ընտանիքներ մնացին մեն-մենակ իրենց վշտի ու դարդի, իրենց ցավի և կորստի հետ։ «Գագիկ 19», «Արման 33», «Տիգրան 27», «Կարեն 21»… չէ, սրանք ֆեյսբուքի փասվորդներ չէին, մեյլի պառոլներ չէին, բանկային քարտերի գաղտնաբառեր չէին։ Դրանք մի քիչ ապրած և լիքը չապրած կյանքերի, ու ընդամենը մի քանի տարի անց՝ միայնակ մնացած և գրեթե ոչ մեկին չհետաքրքրող չոր ու ցամաք ամփոփագրեր են։
Եվ այս խելագարացնող իրականության մեջ ականջներիս մեջ եռալու աստիճանի անբարո արձագանքում է. «… նույն վիճակը կլիներ, բայց առանց զոհերի… նույն վիճակը կլիներ, բայց առանց զոհերի… նույն վիճակը կլիներ, բայց առանց զոհերի…»։ Սարքած պատերազմի քանդված կյանքեր, բերված աղետի տարած զոհեր, խժռող դեմքերի կողմից խժռված ճակատագրեր։
Եվ այսօր, ապատերազմից 4 տարի անց, Հայաստանի մայրաքաղաքում այդպես էլ չկառուցվեց համապետական նշանակության որևէ հուշարձան, հուշակոթող, հուշահամալիր։ Նույնիսկ «Կյանքի պուրակ» կոչված խղճուկ, մահերը ուրացող, վիշտը սվաղող, ցավը ծածկադմփոց անող բուսաբանական զավեշտը մինչ այս պահը չեն ավարտել։
Ժողովուրդը սիրում է ասել. «գնա մեռի, արի սիրեմ»։ Դաժան է գիտակցել, որ 2018-ից հետո անբարոյականության երկնաքերի վերածված Հայաստանում վերևից ղժժում են. «գնա մեռի, պռոստո գնա մեռի»։
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
06.11.2024
- 23:25 09.12.24 1 միլիոն դոլարի պադավատ. բանի տեղ չե՞ն դնում Փաշինյանի պահանջը Երևանի քաղաքապետարանում Կարդալ ավելին
- 22:56 09.12.24 Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու հարց չի քննարկվում. գերիների հարցը՝ ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում Կարդալ ավելին
- 22:42 09.12.24 Թուրքական զորքը քայլելով կմտնի՞ Հայաստան. Սիրիան՝ որպես դասագիրք Կարդալ ավելին
- 21:30 09.12.24 Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ Կարդալ ավելին