-
Հասարակական«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ դպրոցներին հեծանիվներ են տրամադրվում20:2311.09.24
-
ՔաղաքականՄի բաժակ ջուր ԱԺ հասցնելու համար մի ամբողջ զորք է կանգնած. Ագնեսա Խամոյանը՝ Նիկոլ Փաշինյանին20:0511.09.24
-
Քաղաքական«Միասին» շարժումը վաղը կառավարության շենքի մոտ շտապ հանրային հավաք է անցկացնելու19:5711.09.24
-
ՀասարակականԱվտոմատով զինված անձի դեմ 2 ոստիկան ուղարկելը հանցագործություն է. կյանքի սպառնալիք՝ Հայաստանում19:4511.09.24
-
ՔաղաքականԼևոն Քոչարյանը Փաշինյանին հարց ուղղեց 6 տարի առաջ այս օրը տեղի ունեցած աղմկահարույց գաղտնալսումից18:2111.09.24
-
ՔաղաքականՍերբիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացվել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը17:5011.09.24
-
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսակովի պողոտա-Աթենքի փողոց-Հաղթանակի կամուրջ խաչմերուկում17:3711.09.24
-
ՔաղաքականՄինասյանը, ԵՄ դեսպանն ու ՄԻՊ-ը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ում վերակառուցված մասնաշենքերի բացմանը17:2011.09.24
-
ՀասարակականԱրտաշիրիմում են պահանջում արցախցի կանայք. ամուսնուն Ստեփանակերտի գերեզմանում թողած Լուսինեն17:1211.09.24
-
Հասարակական«ՀրազՋԷԿ»-ը հակադարձել է ՔՏՀԱ տեսչական մարմնի հայտարարությանը՝ երեկ տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ16:4711.09.24
-
ՔաղաքականԿԸՀ-ն գրանցել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնությունը16:3611.09.24
-
ՀասարակականԼուրեր Ավիրյանական Երևանից. այսօր էլ Զեյթունում են շենք պայթեցրել. Կարեն Վրթանեսյան15:5811.09.24
-
ՄշակույթՍեպտեմբերի 13-ին բնություն կարձակվի «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը15:1411.09.24
Գործազուրկներին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուները կխրախուսվեն
Գործազուրկ, այդ թվում՝ նպաստառու քաղաքացիներին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուները կխրախուսվե: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ընդգծելով, որ մեկնարկում է զբաղվածության ապահովման պետական աջակցության նոր ծրագիր։
Ըստ այդմ, գործազուրկ անձանց հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում՝ պետության կողմից գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում՝ 250,000 դրամի չափով, իսկ նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում՝ 350,000 դրամի չափով (ընդ որում՝ աշխատանքային պայմանագիրը չի կարող կնքվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով)։
Միջոցառման շահառուները Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառված նպաստառու գործազուրկներն են, ինչպես նաև 35 տարեկանից բարձր և վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող քաղաքացիները։
Ծրագրում կարող են ներգրավվել այն գործատուները, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին՝ չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, մինչև ծրագրի համար դիմում ներկայացնելը գործել են առնվազն երկու տարի անընդմեջ, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող, նրանց կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5 տոկոս:
Ծրագրից օգտվելու համար գործատուները կարող են դիմում ներկայացնել և՛ առձեռն, և՛ առցանց եղանակով։ Առձեռն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, իսկ առցանց դիմելու համար նախատեսված պատուհանը հասանելի կլինի առաջիկայում։
- 18:11 30.08.24 Սևանա լճի մակարդակը հուլիս-օգոստոս ամիսներին իջել է 5սմ-ով Կարդալ ավելին
- 14:41 28.08.24 «ArLeAM»-ի այգիներում մեկնարկել է խնձորի բերքահավաքը Կարդալ ավելին
- 16:52 05.08.24 Մեկնարկել է բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի դիմումների ընդունման գործընթացը Կարդալ ավելին
- 16:28 05.08.24 Գումարը փոխանցվել է գործընկեր բանկերին․ նախարարությունը՝ կենսաթոշակների ուշացման մասին Կարդալ ավելին