Լրահոս
Հասարակական
20:36
24.07.24
232

Գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել ՄՊՀ

Img default alt hy

2024 թվականի փետրվարին ընդունվել և մայիսի 6-ից ուժի մեջ են մտել նոր օրենսդրական կարգավորումներ, որոնց համաձայն գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած տնտեսավարողի վարքագիծը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, եթե վերջինս չի կատարում գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները 30 օրացուցային օրվա ընթացքում:

Օրենքի ընդունումից հետո  գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ մարվել է  850 մլն դրամի պարտք, հարուցվել են վարույթներ 8 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ պարտավորությունների չկատարման մասով։

Հորդորում ենք գյուղացիական տնտեսություններին, որոնք  գյուղատնտեսական արտադրանք են մատակարարել ընկերություններին և  30 օրացուցային օրվա ընթացքում չեն ստացել դրանց դիմաց իրենց հասանելիք վճարումները,  դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով:

Խախտումների մասին հաղորդումները կարող են ներկայացվել առցանց՝ www.competition.am կայքի միջոցով, [email protected] էլ. փոստի հասցեով, ինչպես նաև թղթային տարբերակով: