-
ԻրավականՀայրը և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց23:5912.01.25
-
ՀասարակականՀրդեհ՝ Երևանում․ այրվել է երկու տան տանիքը, տներից մեկի սենյակը և խորդանոցը22:0012.01.25
-
ՄիջազգայինԵՄ ԱԳ նախարարները հունվարի վերջին կքննարկեն Սիրիայի դեմ պատժամիջոցները մեղմելու հարցը19:0012.01.25
-
ՄիջազգայինԱՄՆ-ում հրդեհները շարունակվում են․ Լոս Անջելեսի տարածքում առնվազն 16 մարդ է զոհվել18:3012.01.25
-
ՔաղաքականԱյս խմբակն ամբողջովին պատրաստ է սպասարկել թշնամու ցանկությունները. Արա Պողոսյան18:0012.01.25
-
ՀասարակականԲախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն. կա 12 վիրավոր17:4012.01.25
-
ՀասարակականՀրշեջները մարել են Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստում բռնկված հրդեհը15:3012.01.25
-
ՔաղաքականՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված. Լիլիթ Գալստյան14:3012.01.25
-
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Հյուսիսային պողոտայում․ սուպերմարկետի պահեստային հատվածում նկատվել է կրակ ու ծուխ13:3012.01.25
-
ՀասարակականԿանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված13:0012.01.25
-
ԱշխարհՊատռվել է Բայդենի դիմակը. սկանդալային մանրամասներ է հայտնում Ֆեյսբուքի հիմնադիրը12:3012.01.25
-
Հասարակական2 լեռնագնաց ճոպանուղու վերջին կայանից ոտքով մեկնել են դեպի Բջնի և չեն կարողանում ինքնուրույն իջնել11:0012.01.25
-
ՀասարակականԿոտայքում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում22:4011.01.25
-
ՔաղաքականԻնչի՞ց են ահաբեկվել Փաշինյանն ու Ալիևը. Մինսկի խումբն իր վերջին խոսքը դեռ չի ասել22:2011.01.25
Հակոբ Արշակյանը Մարտին Չունգոնգին է ներկայացրել Ադրբեջանում գտնվող գերիների և պահվող այլ անձանց վերադարձի հարցը
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Կայուն զարգացմանը նվիրված Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, առկա մարտահրավերները, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանում գտնվող գերիների և պահվող այլ անձանց վերադարձին առնչվող խնդիրներին:
«ՀՀ-ն հավատում է, որ ուժեղ ժողովրդավարական պետությունը, որի առանցքում մարդու իրավունքներն են և օրենքի գերակայությունը, պետության և հասարակության դիմակայությունն ապահովելու խոշոր նախադրյալ է ընդդեմ բազում մարտահրավերների ու ճգնաժամերի»,- նշել է Հակոբ Արշակյանը:
Բարձր գնահատելով միջազգային գործընկերների ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու հարցում՝ ԱԺ նախագահի տեղակալն այդ առումով արժևորել է նաև Մարտին Չունգոնգի գործունեությունը:
Վերջինս կիսվել է Հայաստան իր կարատած այցի լավ տպավորություններով, ինչպես նաև անդրադարձել սեպտեմբեր ամսին Հայաստանում անցկացվելիք Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ համաժողովին:
«Հայաստանի խորհրդարանն ամենաերիտասարդականն է աշխարհում, և ես ուրախ եմ, որ Հայաստանում է անցկացվելու Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ համաժողովը»,- նշել է նա:
Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադերբեջանի միջև խաղաղության գործընթացին և հավելել, որ Միջխորհրդարանական միության կողմից ջանքեր կներդնեն գործընթացը զարգանալու համար:
Հանդիպման ավարտին Մարտին Չունգոնգը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի և Միջխորհրդարանական միության միջև համագործակցությունը քաջալերող է, հայ պատգամավորներն ակտիվորեն ներգրավված են միության տարբեր մարմինների աշխատանքներում:
- 19:30 12.01.25 Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունեն դատավորները. ԲԴԽ նախագահ Կարդալ ավելին
- 18:00 12.01.25 Այս խմբակն ամբողջովին պատրաստ է սպասարկել թշնամու ցանկությունները. Արա Պողոսյան Կարդալ ավելին
- 17:00 12.01.25 Յուրաքանչյուր դատավոր պետք է գործի օրենքի և իր խղճի թելադրանքով. նախագահ Կարդալ ավելին
- 14:30 12.01.25 ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված. Լիլիթ Գալստյան Կարդալ ավելին