Լրահոս
Իրավական
22:20
24.01.25
256

Հարվածել է ոստիկա՞նը, թե՞ հարվածել են նրան. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը: Շարունակվել է գործով տուժող ճանաչված ոստիկանի հարցաքննությունը: Ըստ մեղադրանքի՝ Լևոն Քոչարյանը հարվածել է իրեն, սակայն չի կարողացել դատարանում հրապարակված տեսանյութում ցույց տալ հստակ պահը, երբ ինքը իբր հարված է ստացել: