Լրահոս
Կրթություն և գիտություն
19:00
24.06.24
209

Հաստատվել է դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի հարցաշարը

Img default alt hy

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի լրամշակված հարցաշարը:

Ըստ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի հավաստագրման համար քննությունների կազմակերպման կարգի՝ հավաստագրումը պարտադիր գործընթաց է: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը տրվում է հինգ տարի ժամկետով։

Ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի նոր հարցաշարում ներառված է 725 հարց՝ Սահմանադրությունից, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքներից, Քաղաքացիական, Աշխատանքային, Վարչական իրավախախտումների օրենսգրքերից, ինչպես նաև ոլորտը կարգաորող մի շարք այլ իրավական ակտերից: