Լրահոս
Քաղաքական
23:36
10.05.26
182

Հայ-ռուսական սկանդալը՝ բարձրակետի՞ն. Պուտինը Հայաստանին առաջարկում է քաղաքական «մեղմ» ապահարզան

Եվրասիական տնտեսական միությու՞ն, թե՞ Եվրամիություն, եթե հանրաքվե լիներ և Ձեզ հարցնեին՝ Հայաստանը ո՞ր միությանը պետք է անդամակցի, ո՞րը կընտրեիք: Պատմական երկընտրանքի առաջ է մեր երկիրը և Ռուսաստանի նախագահը ուղիղ առաջարկում է հնարավորության դեպքում՝ իսկապես հանրաքվե անել ու պարզել հայ ժողովրդի իրական ցանկությունը; Որովհետև Հայաստանի գործող իշխանության ցանկությունն արդեն ակնհայտ է համարում Պուտինը: Փաշինյանը, որ երեկ քարոզարշավի անվան տակ չմեկնեց Մոսկվա ու չմասնակցեց Կարմիր հրապարակում տեղի ունեցած շքերթին, հաշված օրեր առաջ հակառուսական սուր հայտարարությունների հարթակ էր տվել Զելենսկիին՝ ևս մեկ կամուրջ այրելով հայ-ռուսական բարեկամության ճանապարհին: